Պատերազմը շատ վատ բան է, բայց այն, որ Ռուսաստանը սկսեց ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում իսլամական պետություն խմբավորման դիրքերին' մի տեսակ ուրախացնող է. Փաստորեն Հայաստանը միություն է կազմում մի գերտերության հետ, որը կարողանում է պաշտպանել իր շահերը, ինչը բազմիցս է կասկածի տակ դրվել, այդ թվում նաև իմ կողմից: Հիմա ռուսները գործողություն են սկսում Սիրիայում և արդեն իսկ խոսվում է ահաբեկիչների շրջանում մեծաթիվ զոհերի մասին, ռուսերի այս քայլը միանշանակ համընկնում է մեր շահերին, քանի որ Սիրիայում պահպանվելու է Ասադի իշխանությունը, ով հայության բարեկամն ու անվտանգության երաշխավորն է այդ երկրում:
Սիրան փրկվում է վերջնական կործանումից և այս քայլով ռուսները կանխում են նաև իսլամական պետության հնարավոր ընդլայնումը դեպի Հայաստանի սահմաններ, խոսքս միայն Թուրքիա ներխուժելու մասին չէ, խոսքս նաև Իրանն ապակայունացնելուն է վերաբերում: Իհարկե քաղաքագետներն ավելի լավ կհաշվեն թե ինչ ազդեցություն կունենան ռուսական գործողությունները, բայց մեկ բան միանշանակ է' Սիրիայում հաջողության դեպքում Ռուսաստանը կարող է վերականգնել գերտերության իր սասանված հեղինակությունը և ՍՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ոչ թե զիջի, այլ' ավելացնի ազդեցության իր գոտիները:
Զոհրապ Եգանյան