08:41
«Տավուշում գնդապետ Գրիգորի Խաչատուրովի կողմից դիրքերի գրավումով գլուխ են գովում ներկայիս իշխանավորներ, ովքեր Խաչատուրովի հորն են փորձում դատել»

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշում գնդապետ Գրիգորի Խաչատուրովի կողմից դիրքերի գրավումով գլուխ են գովում ներկայիս իշխանավորներ, ովքեր Խաչատուրովի հորն են փորձում դատել: Գլուխ են գովում իշխանավորներ, ովքեր մեր երկիրը խայտառակ անելով՝ գեներալ Յուրի Խաչատուրովին հետ էին կանչում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, մինչդեռ նրա որդին հոր նկատմամբ իրականցվող անբարոյականության պայմաններում իր հերթական զինվորական պարտքն էր մատուցում Հայրենիքին:

Գլուխ են գովում ներկայիս իշխանավորներ, ովքեր ակծիվիստ ու գրանտալափ լրագրող եղած ժամանակ առավոտից իրիկուն խոսում էին Գրիգորի Խաչատուրովի «արկածներից»՝ էլ մոսկովյան ակադեմիայում կռիվ սարքած, էլ բռնարար, էլ հոր շնորհիվ առաջ գնացող…

 

Տիկնայք և պարոնայք իշխանավորներ, գոնե հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչքան խնդալու վիճակի մեջ եք հայտնվել: Գոնե հասկանո՞ւմ եք, որ ձեր իրական վաստակը այս ծաղրածունակն է, որին արժանանում եք»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս