Օրերս ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում որոշում ընդունվեց' ԲՈՒՀ ընդունված 1-ին կուրսի ուսանողներին (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող) պետության կողմից տրամադրել ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Այսինքն ներկայում գործող կարգի (ըստ որի վարձավճարը փոխհատուցվում էր 2-րդ կուրսից սկսած) փոխարեն, վարձավճարի փոխհատուցումը կտրամադրվի 1-ին կուրսից սկսած:

 


Այս որոշումը իհարկե դրական արձագանք կունենա բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների շրջանում: Բացի սոցիալապես խոցելի ընտանիքների ուսանողներին աջակցություն ցուցաբերելուց, պետությունը ԲՈՒՀ-երում վճարովի համակարգում ընդգրկված ուսանողներին ցուցաբերում է նաև աջակցության այլ միջոցներ, որոնցից են'
«Փարոս» համակարգում ընդգրկված և լավ սովորող ուսանողների վարձավճարի 50-100% զեղչումը,
Սահմանապահ համայնքներում բնակվող ուսանողների վարձավճարի զեղչումը, ԲՈՒՀ-երի կողմից իրենց հաշվին տրամադրվող վարձավճարների զեղչումը(օրենքով ամրագրված),
Պետության աջակցությամբ գործող տարբեր հիմնադրամների միջոցով տրամադրվող կրթաթոշակները, Արտոնյալ ուսանողական վարկերի համակարգը և այլն:

 


Ցուցաբերվող աջակցությունների մեծ մասը ունեն հասցեական բնույթ և դե ֆակտո կատարում են իրենց գործառույթը, որն է ուսումնառության ընթացքում ուսանողների բեռի թեթևացումը և մասնագիտական կրթությունը մատչելի դարձնելը, բացառությամբ մեկից' արտոնյալ ուսանողական վարկերի համակարգից, որը որոշ դեպքերում ունի ձևական բնույթ, իսկ հիմնականում սխալ ֆունկցիա է կատարում կրթական համակարգում' երիտասարդների ուղղորդելով ցածրակարգ ԲՈՒՀ-եր:

 


Քանի որ վարկի առավելագույն գումարը ուսումնառության մեկ տարվա համար կազմում է 450 հազ. դրամ, իսկ ՀՀ լավագույն ԲՈՒՀ-երում' որոնք են ATC և AUA վարձավճարները մի քանի անգամ գերազանցում են առաջարկվող գումարի չափը, նույնիսկ ՀՀ պետական ԲՈՒՀ-երում վարձավճարները գերազանցում են առաջակվող վարկի գումարին, որոշ դեպքերում անգամներով: Չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ ուսանողները ընտրում են պետական ԲՈՒՀ-երը, որտեղ պետական աջակցության միջոցներն ավելի հասանելի են, որի արդյունքում երիտասարդները զրկվում են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ երկիրը կորցնում է իր պոտենցիալը իրացնելու հնարավորությունից:

 

Իսկ ուսանողական վարկերի սահմանաչափը ընդամենը 2 կամ 3 անգամ բարձրացնելը' մի փոքր բարձրացնելու է վարկերի ռիսկայնությունը, որը շատ փոքր ազդեցություն է ունենալու վարկի տոկոսադրույքի վրա: Իսկ անհրաժեշտության դեպքում այդ բեռը կարող է իր վրա վերցնել պետությունը, որը ավելի արդյունավետ կլինի, քան այդ միջոցները տրամադրելը զեղչերի տեսքով:

 

 

Մարինա Ներսեսյան