Ամերիկացիները չեն մարսում Սիրիայում պատմությունը և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում այդ թվում նաև Հայաստանի համար: Երեկ հայտնի դարձավ, որ թալիբան շարժումը հաշված ժամերի ընթացքում գրավել է Աֆղանստանի Կունդուզ նահանգը և արդեն պատրաստվում է գրոհ ձեռնարկել Քաբուլի վրա:
Սակայն ակնհայտ է, որ այս ամենում էլի Քեռի Սեմի մատն է խառը ու անկախ նրանից, թե բուն Աֆղանստանում էլ որտեղ կգրոհեն թալիբներն ու այլ ծայրահեղական էլեմենտները, խնդիրը նրանում է, որ Կունդուզ նահանգը սահմանակից է Տաջիկիստանի հետ, ընդ որում, Տաջիկիստանի այն գավառների հետ, որոնք քաղաքացիական պատերազմի ժամականակ վերահսկվում էին նույն աֆղան ու տաջիկ ծայրահեղականների կողմից, ովքեր պայքարում էին աշխարհիկ ռեժիմի դեմ:
Ամենայն հավանականությամբ, արդեն ամենամոտ ապագայում, մարտական գործողությունները կտեղափոխվեն Տաջիկիստանի տարածք, որովհետև ԱՄՆ-ին հիմա օդի ու ջրի պես պետք է մտխլել Ռուսաստանի շուրջ գտնվող բոլոր ցավոտ կետերը՝ Ուկրաինայի ու Սիրիայի ֆիասկոներից հետո: Ներկա դրությամբ, այդ կետերից մեկը հենց Տաջիկիստանն է, որը կարող է պայթել ներսից, եթե իլամիստները էլի սկսեն ներթափանցել երկիր: Մեր համար այս իրավիճակը տհաճ է նաև նրա համար, որ եթե Տաջիկիստանում էլի բախումներ սկսեցին ու Տաջիկիստանը դիմեց ՀԱՊԿ, ապա մենք պարտավոր ենք ռազմական աջակցություն ցուցաբերել ու վտանգել մեր զիծառայողներին:
Բացի դրանից, ամենևին չեմ բացառում, որ ԱՄՆ-ը սկսի, իսկ ավելի ճիշտ՝ շարունակի հրահրել նաև Ադրբեջանին, որովհետև Ռուսատսանի մյուս ցավոտ կետը Անդրկովկասն է, որը իսկույն կպայթի, եթե վերսկսվի Արցախյան պատերազմը: Հավատացեք, Ամերիկացիք ոչ միայն ոչինչ չեն կորցնում, այլև շահում են դրանից և կարող եմ գրազ գալ, որ լարվածության այս նոր էտապի հետևում էլ կրկին ԱՄՆ-ն է կանգնած:
Այնպես է ստացվել, որ մենք հերթական անգամ հայտնվել ենք մեծ գերտերությունների մեծ խաղի կիզակետում և այժմ անչափ կարևոր է՝ չկրկնել ավանդակկան սխալները ու հստակ հասկանալ, թե ով է քո թշնամին և ով է քո ընկերը:
Գեղամ Ասլամազյան