Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-օգոստոսին բարձրացել է 10,3 տոկոսով եւ կազմել 181 հազար 580 դրամ, մասնավոր հատվածում' ավելի քան 208 հազար դրամ, աճելով 7,1 տոկոսով, պետականում' 162 հազար դրամ, աճելով 13,3 տոկոսով։

 


Միայն օգոտսոս ամսվա արդյունքներով, միջին աշխատավարձը կազմել է 186 հազար դրամ, մասնավոր հատվածում' 208 հազար դրամ, պետականում' 171 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ միջին աշխատավարձի հրապարակվող ցուցանիշներում ներառված է եկամտային հարկը:

 

Անահիտ Գրիգորյան