Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2014-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով, բարձրացել է 8 տոկոսով եւ կազմել 167 հազար դրամ, մասնավոր հատվածում' 195 հազար դրամ, աճելով 7,7 տոկոսով, պետականում' 147 հազար դրամ, աճելով 8,1 տոկոսով։


Միայն նոյեմբեր ամսին միջին աշխատավարձը կազմել է 175 հազար դրամ, այդ թվում մասնավոր հատվածում' 197 հազար դրամ, պետականում' 159 հազար դրամ:

 

 

Անահիտ Գրիգորյան