Ռուս զինվորը սվինահարում է թուրք սուլթանին... Ներկայացվող քարոզչական բնույթի փոստային բացիկը տպագրվել է Ռուսաստանում 1914 թ. հոկտեմբերին, երբ դեռ նոր էր սկսվել 1-ին համաշխարհային պատերազմը: Սուլթան Մահմեդի հետ են պատկերված Ռուսական կայսրության դեմ պատերազմող Օսմանյան Թուրքիայի դաշնակիցները՝ Գերմանիայի կայսր Վիլհելմը եւ Ավտրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Իոսիֆը:

 


Թուրքիան եւ իր դաշնակիցները պարտություն կրեցին 1-ին աշխարհամարտում: Պատերազմից հետո Գերմանիան եւ Ավտրո-Հունգարիան ունեցան տարածքային կորուստներ, իսկ Թուրքիան կարողացավ ճողոպրել իր կայսրության մասնատումից: Բայց ինչպես ասում են՝ պատմությունը սիրում է կրկնվել, եւ ահա 100 տարի անց Թուրքիան նորից է կանգնած տարածքների կորստի վտանգի առջեւ:

 

 

 

Ռուբեն Շուխյան