Հարգելի՛ Արմեն Մուրադյան

 

 

Դիմում եմ ձեզ մեծ խնդրանքով, աղաչում եմ ձեզ, օգնեք ինձ: Ես 50 տարեկան եմ, ծնողներիս մահից հետո ապրում եմ վարձակալած բնակարանում, մեն-մենակ, առանց հարազատների: Իմ ոտքը վիրահատության կարիք ունի՝ էնդոպրոթեզ պետք է դնեն։ Իմ վիրահատությունը կատարվելու է պետպատվերի շրջանակներում, բայց էնդոպրոթեզի համար պահանջվում է 5000 դոլար գումար, որը ես ի վիճակի չեմ վճարել:



Ես դիմել եմ տարբեր հաստատություններ, բայց իրենց կողմից լռություն ու անտարբերություն է: Խնդրում եմ՝ ինձ հետագա կյանքի նորմալ ընթացքով ապրելու հնարավորություն տվեք, որի համար ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ Ձեզ: Խնդրում եմ, արձագանքեք նամակիս, խնդրում եմ Ձեզ, աղաչում եմ՝ օգնեք ինձ: Իմ հիվանդությունն արագ ընթացքով է զարգանում, իմ երկրորդ ոտքի մկանները թուլացել և կարճացել են, ես միայնակ, անօգնական ու անկողնային վիճակում եմ։ Աղաչում եմ Ձեզ, օգնեք ինձ, խնդրում եմ:



Հարգելի՛ պարոն Մուրադյան, Ձեր աջակցության կարիքն ունեմ, ես ուրիշ ոչ մի տեղից ակնկալիքներ ու հույսեր չունեմ: Աղաչում եմ, ծնկաչոք խնդրում եմ Ձեզ, օգնեք ինձ դուրս գալ այս անմխիթար վիճակից: Իմ հետագա տարիների՝ նորմալ կյանքով ապրելու հնարավորությունը Ձեր բարեգթությունից է կախված։ Կյանքն ինքնին կարճ է, բայց երբ այն ցավերի մեջ և դժբախտ է, ապա երկար է թվում: Ես Ձեր Աստվածահաճո աջակցության կարիքն ունեմ, որի համար ամբողջ կյանքս երախտապարտ կլինեմ Ձեզ։ Աղերսում եմ Ձեզ, օգնեք ինձ։ Ես արդեն մի քանի տարի է՝ դուրս չեմ եկել տանից, խնդրում եմ, արձագանքեք նամակիս, ի՞նչ կլինի, օգնեք ինձ։



Շնորհակալություն, աղաչում եմ և ծնկաչոք խնդրում եմ Ձեզ, օգնեք ինձ...



Թամար Մարգարյան, Չարենցավան, 098024593, 022645384