Տարեսկզբին արտաքին որոշ շուկաներում ստեղծվել էին անբարենպաստ պայմաններ, որոնց հետևանքով արձանագրվել էր արտահանման բավականին կտրուկ անկում:
Արտահանման ծավալներով մեր գլխավոր գործընկեր Ռուսաստանում առկա է գնողունակության զգալի անկում: Տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով, ռուսական շուկա հայկական ապրանքների մուտքը կրճատվել է ավելի քան 54 մլն դոլարով։ Տոկոսային առումով արտահանումը նվազել է 35 տոկոսով:
Նման պայմաններում հարկավոր էր փնտրել իրացման նոր շուկաներ: Այդ նպատակով կառավարության կողմից տարեսկզբին ձեռնարկված քայլերը տվեցին իրենց արդյունքը: Արդեն յոթ ամիսների տվյալներով, արտահանումը ոչ միայն վերականգնվեց, այլև մի փոքր նույնիսկ գերազանցվեց նախորդ տարվա մակարդակը։

 


Գրեթե 30 անգամ ավելացել է արտահանումը Ճապոնիա, դեպի Շվեյցարիա հայկական ապրանքների մուտքը ավելացել է 6,2 անգամ՝ նախորդ տարվա 5,3 մլն դոլարից հասնելով 33,4 միլիոնի։
Հայկական ապրանքների արտահանման աննախադեպ բարձր ակտիվություն է գրանցվել ռումինական շուկայում։ Նախորդ տարվա համեմատ այն ավելացել է 344 անգամ։ Նախորդ տարվա 52 հազարի նկատմամբ, այս տարվա արտահանումը կազմել է 18 մլն դոլար:

 


Առկա է նաև առաջընթաց Չինաստանի և Իրաքի հետ հարաբերություններում։
Չինական շուկայում հայկական ապրանքների մուտքը ավելացել է 30 տոկոսով՝ հասնելով 106 մլն դոլարի։ Ինչ վերաբերում է Իրաքին, ապա նրա մասնաբաժինն արագորեն մոտենում է առաջնագծի երկրներին։ Այս տարվա առաջին յոթ ամիսներին այս շուկա է տեղափոխվել գրեթե 66 մլն դոլարի ապրանք: Ընդանուր առմամբ աճը գերազանցել է 66 տոկոսը։
Ներկայումս հայկական շուկայի գլխավոր գործընկեր համարվող Ռուսաստանը կարող է զիջել իր դիրքերը, քանի որ Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ նրանց զիջում է ընդամենը 0,2 տոկոսով։

 


Տնտեսական անկյուն