Սեպտեմբերի 1-ին մեր հանրապետության կրթական հաստատությունները կրկին դռները կբացեն սովորողների առջև:
ՀՀ ոստիկանությունը շնորհավորում է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ:
Մեծահասականերին խնդրում ենք ուշադիր լինել և հարկ եղած դեպքում օգնել փողոցը հատող երեխաներին:
Վարորդներին կոչ ենք անում խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում:
Ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անխոհեմ քայլերից ինչպես կրթօջախներում, այնպես էլ հարակից տարածքներում:Ավագ դպրոցների աշակերտներին և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորում ենք պահպանել համակեցության կանոնները և հարգալից ու հանդուրժող լինել միմյանց հանդեպ:
ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն այս օրերին ուժեղացված ծառայություն են իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ու փողոցներում:
Ուժեղացված ծառայության են անցել նաև դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործորով ծառայությունների աշխատակիցները:
Արվում և արվելու է ամեն ինչ արտակարգ դեպքերը, դժբախտ պատահարները, պարզապես տգեղ միջադեպերը բացառելու համար:
Ոստիկանությունն այս կարևորագույն գործում ակնկալում է հանրության աջակցությունը:
Աշոտ Ահարոնյան