Գյուղոլորտը շարունակում է մնալ պետության առաջնային ուշադրության կենտրոնում:
Այս տարվա առատ բերքն ու գյուղոլորտում գրանցած հաջողությունները ստիպում են լինել մաքսմիալ հետևողական գալիք տարում նույն ցուցանիշներն ապահովելու համար:
Օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտից Արարատ մարզի մի քանի համայնքներ կրել են վնասներ:
Վնասներ են կրել Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ և Ոստան համայնքները
Նշենք, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունքներն ամփոփումից հետո կներկայացվեն ՀՀ կառավարություն:
Բացի դա առաջիկայում կառավարությունում կքննարկվեն վարկերի հետաձգման հարցը:
Պետության առաջնահերթ խնդիրներից է վերականգնել կարկտահարված այգիները, որպեսզի հաջորդ տարի հաջողվի լիարժեք բերք ապահովել
Մարինա Ներսեսյան