Վանքի եկեղեցական համալիրը Թիֆլիսում... 1901 թ. քարտի վրա պատկերված է Վանքի հայկական եկեղեցական համալիրը (կամ Պաշավանք) հին Թիֆլիսում: Այն ամենամեծ հայկական տաճարն է եղել քաղաքում, այստեղ է գտնվել Վիրահայոց թեմի առաջնորդանիստը: Քանդվել է 30-ական թվականներին, տեղում սարքվել է հայկական դպրոց, իսկ վանքային շինություններից ներկայումս մնացել է միայն առանձին կանգնած զանգակատունը:
Վանքի տաճարը գտնվում էր նախկին՝ Գարեուբանիի (Ներքին թաղ) կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Քուռ գետի աջ առափնյակին: Հիմնադրման տարեթիվն է համարվում 931 թիվը: 15-րդ դարից սկսած մշտապես հիմնանորոգվում էր եւ ավելացվում նոր շինություններ: Վերջին նորոգումը իրականացվել է 19-րդ դարի վերջին Թիֆլիսի հայ բարերների ֆինանսավորմամբ:
Ռուբեն Շուխյան