Պռոշյան (Խաղբակյան) իշխանական տան Վայոց ձորի վանքերից է Սպիտակավոր Սուրբ Աստվածածինը (1321 թ.)։ Ցավոք ճարտարապետ-քանդակագործի անունը հայտնի չէ։ Սյունիքում այդ ժամանակ մեկ այլ հզոր տոհմի՝ Օրբելյանների տան ճարտարապետ արվեստագետը Մոմիկն էր, որի գործերը կարելի է տեսնել Նորավանքում և Արենիում։ Սպիտակավորի ճարտարապետ-քանդակագործը Մոմիկից ոչնչով պակաս մեծություն չէ։ Համենայն դեպս նրա ,,Աստվածամայրը Մանկան հետ,, քանդակը, որ զարդարում է եկեղեցու մուտքը, հայ միջնադարյան արվեստի ոսկե ֆոնդում է։ Իսկ եկեղեցու արևելյան պատի ոճավորված հսկա խաչը, որպես ստեղծագործական խիզախում, պարզապես զարմացնում է։

 

 

Կարեն Մաթևոսյան