Ընթացիք տարում ՀՀ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ միջազգային կառույցների կանխատեսումները փոխվել են: Սրա համար հիմք է հանդիսացել նաև տնտեսության բավականին մեծ ակտիվությունը:
Այնուամենայնիվ, միջազգային ֆինանասատնտեսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունները չէր կարող չանդրադառնալ նաև Հայաստանի վրա:
Արտահանվող որոշ ապրանքների շուկաներում տեղի ունեցող գնային փոփոխություններն ու գործընկերնկեր երկրների տնտեսական դժվարությունները որոշակիորեն լարվածություն են ստեղծում տնտեսության համար:

 


Երեք ամսվա ընթացքում պղինձն էժանացել է շուրջ 20 տոկոսով։ Շուկայում ձևավորված այսօրվա գները վերջին անգամ արձանագրվել են վեց տարի առաջ՝ 2009թ. փետրվարին։ Այսինքն՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբնական շրջանում։
Թեև պղնձի գներն այսօր համադրելի են 2009թ. հետ, այնուհանդերձ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն կարողանում է հաղթահարել դրա բացասական հետևանքները, այլև աճ է ապահովում։
Բացի սա, նորից արժեզրկվում է ռուսական ռուբլին: Մի պահ դոլարի գինը վերադարձավ 50 ռուբլու տիրույթ: Այդ շրջանում հայաստանյան արտահանողներին որոշակիորեն հաջողվեց վերականգնվել ռուսական շուկայում։

 


Բայց համաշխարհային շուկայում նավթի գների գահավիժմանը զուգահեռ հունիսից ռուբլին դարձյալ սկսեց արժեզրկվել: 3 ամսվա ընթացքում թուլացավ առնվազն 40 տոկոսով:
Այս բոլոր գործոնների պայմաններում անգամ, Հայաստանում վիճակը համեմատաբար կայուն է այս պահին: Համաշխարհային տնտեսության մարտահրավերներին զուգընթաց ՀՀ-ն պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի տարեսկզբի տնտեսական ակտիվության դրական միտումները պահպանվեն:

 

Արմեն Վարդանյան