Երեք տարի առաջ ամենքիչը ամիսը գոնե մեկ անգամ լինում էի Թուրքիայում՝ հիմնականում սևծովյան տարածաշրջանում և Պօլսում : Ամեն անգամ սրտի խորը ցավ էի ապրում, երբ տեսնում էի այդ օրեցօր զարգացող պետության հաջողությունները և ձեռքբերումները: Իսկապես կառուցվում էին եվրոպական ստանդարտներին համապատասխան ճանապարհներ, թունելներ, կամուրջներ, որոնք անցնում էին քաղաքների վրայով:Տեսնում էի թե Թուրքիան ինչպես է այդ տարածաշրջանի բնակչությանը գյուղաբնակից դարձնում քաղաքաբնակ: Ամեն անգամ տեսնում էի բլրների վրա հայտնված նոր քաղաքներ իրենց ,,շոկոլդանի,, բազմահարկերով:

 

Իսկ երբ սկսեցի լինել Կենտրոնական Անատոլիայում և Արևմտյան Հայաստանում տեսա բոլորովին այլ Թուրքիա: Տեսա հետամնաց, գյուղական համայքներով լի, բնական գազի , էլեկտրոէներգիայի խնդիր ունեցող գյուղեր ու քաղաքներ, ավելի շուտ քաղաքի տեսք հիշեցնող բնակավայրեր: Իսկ երբ տեսա գնային քաղաքականությունը, իրականում շոկ ապրեցի:Օրինակի համար Սամսոնում կամ բարձրադիր Բոլույում հացը շատ ավելի էժան էր քան ասենք Վանում, էլ չխոսեմ մնացած ապրանքների մասին: Սակայն չկա չարիք առանց բարիքի...

 

Եկավ այս երանելի ժամանակաշրջանը և այդ ցածր կենսմակարդակով շրջանների բնակիչները Թուրքիայի համար սկսեցին ստեղծել այնպիսի ֆինանսկան խնդիրներ, որ հիմա այդ եվրոպական ստանդարտներին համապատասխան ճանապարհների պահպանությունը իսկական կրակ ու պատիժ է դառել պետության գլխին՝ թուրքական ժամանակավոր կառավարության այսօրվա նիստը վկա, կիսով չափ կրճատեցին ճանապարհների պահպանության ուղղված ծախսերը... Թուրքիան լուրջ ֆինանսկան ճգնաժամի մեջ է հայտնվել...

 

Կիլիկիա Հայաստան