Այդ ինչպե՞ս է, որ ԱՄՆ-ում աշխատանքը գնահատվում է շատ բարձր, մեզ մոտ՝ հակառակը։ Իսկ ապրանքների գները գրեթե նույնն են, իսկ որոշ արպանքներ նույնիսկ ավելի էժան են, քան Հայաստանում։ Տնտեսագետ, չեմ, բայց ենթադրում եմ, որ հարկերի տոկոսներն էլ շատ չեն կարող տարբերվել։ Ոնց նայում եմ, պատասխանը մեկն է.մենք խրված ենք կոռուպցիայի մեջ։
Բացատրեմ. ինչու է խանութի տերը 10 անգամ քիչ, քան ԱՄՆ-ում, վարձատրում իր աշխատողին, իսկ ապրանքների գները գրեթե նույն մակարդակի վրա են։ Որովհետեւ նա խանութը կառուցելու համար կաշառք է տվել, բացելու համար կաշառք է տվել, իրեն լավ աչքով նայելու համար հարկայինին պարբերաբար կաշառք է տալիս։
Վանիկ Ալեքսանյան