Ճակատամարտը ընթանում էր հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև: Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով: 1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվել են պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվել է դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը:

 

Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին: Խախտելով զինադադարը պարսկական զորքերը թագաժառանք Աբաս-Միրզայի գլխավորությամբ,օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը,նպատակ ունենալով գրավել Էջմիածինը,ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ,կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ: Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը,բանակում Քասաղ գետի ափերին:Օգոստոս 15-ին' պաշարում և հրետակոծում են Էջմիածինը:

 

Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին:Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա,Էջմիածին տանող ճանապարհի վրա'Քասաղի կիրճում: Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին: Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին,ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս: Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները,Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին:

 

Սևակ Գրիգորյան