Ես ծափողջույններով չեմ մտել երրորդ հանրապետություն, այլ վախով, երկյուղով, որովհետև ես տեսնում էի այն կորուստները, որ այսօր ահռելի թափով ավելի են մեծանում: Այն ժամանակ ես տեսնում էի, որ ժողովուրդը ճամպրուկները կապած է: Մարդկանց ուշքն ու միտքը դրսում էր: Հետո այն ժամանակ էլ եկամուտների հիմնական մասը արտագնա աշխատանքից էր ստացվում: Այստեղ այդքան աշխատանք չկար: Այս հողը այդքան ժողովուրդ չէր բռնում իր վրա:

 

 

Բնական է, որ մարդն իր գլխի ճարը տեսնելու համար այս երկրից պետք է գնար: Ես վախով էի վերաբերում այդ ամենին: Մի փոքր ցնցում էր պետք, որ մի կերպ առաջացած այդ փխրուն մարմինը, որ կոչվում էր Հայաստան երկիր, փուլ գար, փլվեր: Ես վախենում էի դրա համար:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Դեկտեմբերի 25, 1998 թ.

 

 

Հովիկ Չարխչյան