Հանրապետությունում ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են շուրջ 199,8 հազար հեկտար:
Վերը նշված ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվանին շուրջ 11 հազարով:

 


Վերջին տվյալներով Հայաստանում ընդհանուր առմամբ հնձվել են շուրջ 40 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններ' ապահովելով շուրջ 133 հազար տոննա համախառն բերք։ Բնանաբար ցանքատարածությունների ընդլայնումը կնպաստի բերքահավաքի վերջնական ցուցանիշների բարելավմանը:
Ներկայումս բերքահավքի աշխատանքները Արարատում և Արմավիրում մոտեցել են իրենց ավարտին: Մնացած մարզերում հացահատիկի բերքահավաքը դեռ շարունակվում է:

 

 

Տնտեսական անկյուն