Վայ այն պետություններին ու ժողովուրդներին, որտեղ հեղափոխական պոպուլիստները գալիս են իշխանության։ Այսպիսի միտք է հայտնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքում արված գրառման մեջ։

«Երբ փողոցն իշխանության է բերում պոպուլիստներին, նրանց «ղեկավարած»պետությունները խայտառակորեն տարածքներ են զիջում. Ուկրաինա,Վրաստան,Հայաստան։

Պատերազմներ բերած ու տարածքներ կորցրած հակահերոսներն են Սահակաշվիլին, Փաշինյանը,Պորոշենկոն եւ Զելենսկին։
Սա էր հեղափոխությունների «խերը»։

Վայ այն պետություններին ու ժողովուրդներին, որտեղ հեղափոխական պոպուլիստները գալիս են իշխանության»,-գրել է նա։