Նախօրեին գործադիրը որոշում կայացրեց Տավուշի մարզի դեպի տուրիստական կենտրոններ տանող ճանապարհների հիմնանորոգմանը, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով մարզպետարանին հատկացնել 973,208.0 հազար դրամ:
ՀՀ Տավուշի մարզի բազմաթիվ միջհամայնքային և համայնքային ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում, ինչը բարդացնում է տեղափոխությունը թե՝ համայնքից համայնք, թե՝ համայնքների ներսում, թե՝ դեպի տուրիստական գոտիներ:
ՀՀ Տավուշի մարզի ճանապարհների բարելավումը մեծապես կնպաստի անվտանգ երթևեկության ապահովմանը, զբոսաշրջության բնագավառի զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծմանը և ամենակարևորը՝ սահմանամերձ տարածքների ապահով ճանապարհային ցանցի ստեղծմանը:
Կարեն Մկոյան