Գևորգ Եղիազարյան ջան Պինդ կաց քիչ մնաց, շուտով կապաքիվես ախպերս: Գևորգին անհրաժեշտ գումարը վերջապես հավաքվեծ և շուտով կտեղափոխվի Գերմանիա բուժման:
Կառավարությունից հայտնել են, որ մինչեւ մայիսի 7-ը կփոխանցեն Գևորգի բուժման համար հավաքվող գումար մնացած 13 հազար ԱՄՆ դոլարը: Հիմա Գևորգը բուժում է ստանում, հենց վերջացնի, փաստաթղթերը հավաքելուց հետո կտեղափոխեն Գերմանիա:

 

Գևորգի բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար էր անհրաժեշտ: Գումարի մեծ մասը՝ 40 հազար ԱՄՆ դոլարը հավաքվել էր: Ապրիլի 30-ին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետը հորդորել էր կառավարության անդամներին գումար հատկացնել զինծառայողի բուժման համար:
Գևորգ Եղիազարյանը վիրավորվել էր 2011թ. դեկտեմբերի 27-ին, վնասվել էր նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում:

 

Գևորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:
AMD 24100321447500
USD 24100321447501
EUR 24100321447502

 

Հ.Գ. հույսով եմ և համոզված, որ ամեն ինչ կանցնի բարեհաջող և մեր Գևորգը կապաքինվի: Առողջություն քեզ ախպերս

 

Գրիգորյան Ժորա