Այս տարին ծանր է ԵԱՏՄ-ի համար, քանի որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով միության անդամ երկրները հայտնվել են միևնույն տնտեսական դժվարությունների առջև:

 

Ամենամեծ անկումը կանխատեսվում է Բելոռուսում։ Ենթադրվում է, որ այն 4 տոկոսից բարձր կլինի։ Ռուսաստանում անկման սպասումները 2,8 տոկոսի սահմաններում են։ Ղազախստանի տնտեսության վերաբերյալ ևս դրական կանխատեսումներ չկան, չնայած այս դեպքում ակնկալվում է անկման համեմատաբար ավելի փոքր մակարդակ։ Ենթադրվում է, որ այն կլինի 1,9 տոկոսի շրջակայքում։

 

Սակայն ի ուրախություն մեզ թե միջազգային կառույցների գնահատականներով, թե ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության գնահատականներով ՀՀ-ում ոչ միայն տնտեսկան ակում չի սպասվում, այլև կանխատեսվում է Համախառն ներքին արդյունքի 0,9 տոկոսանոց ավելացում։

 

Այս պարագայում սա ևս լուրջ արդյունք է, թեև վարչապետը բազմիցս հայտարարել է աճի շատ ավելի բարձր մակարդակ ապահովելու ակնկալիքների մասին։ 
Որքանով դա կիրականանա, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում պետք է պահել այս տեմպը` արագացման միտումով:

 

 

 

 

 

 

 

Անի Սանոսյան