ԵՄ-ում այս տարվա սկզբին կանխատեսում էին, որ 2015թ. ցորենի բերքը 6%-ով պակաս է լինելու 2014թ.-ից: Սակայն վերջերս ՌԴ և ԱՄՆ համապատասխան գերատեսչությունները արձագանքեցին, որ իրենց մոտ այս տարվա ցորենի ծավալները գրեթե չեն զիջի նախորդ տարվա ծավալներին:

 


Այս ամենը իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն ունի նաև ՀՀ-ի վրա, քանի որ ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության' մեր երկիրն ունի ցորենի 51% ինքնաբավություն, ինչը նշանակում է, որ ցորենի պահանջմունքի մնացած 49% պետք է բավարարել արտաքին աշխարհից ներկրելով: Մեք հացահատիկի 85%-ը ներմուծում ենք ՌԴ-ից, ուստի ՀՀ-ում գրանցվող գնային տատանումները ուղղակիորեն պետք է կապված լինեն ՌԴ բորսայական գների հետ:

 


ՀՀ հացամթերքի գները 2015թ. հունվարին արձանագրված 4.2% հավելաճից հետո, անկման միտումներ են ցույց տալիս, որի հետևանքով հունիսին 2014թ. դեկտեմբերի նկատմամբ հավելաճը կազմել է 0.9%, ինչը նշանակում է, որ ՌԴ բորսաներում գնանկումները ՀՀ շուկայի վրա իրենց ազդեցությունը կունենան:

 


Սակայն հիմա, ելնելով հրապարակված բերքահավաքի տվյալներից, պարզ է դառնում, որ բերքահավաքի իրական ցուցանիշները ավելի ցածր են քան նախօրոք կանխատեսվում էր' կապված ցածր բերքատվության հետ, ինչ նշանակում է, որ տարեվերջին ցորենի միջազգային գները նորից կթանկանան:

 

 

 


Տնտեսական անկյուն