Արցախում ցորենի արտերն այլևս չկան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Բայց սա ամենը չէ, պատերազմի օրերին զանգ ստացա.

-Տիկին Հովսեփյան շատ շտապ 200տ ալյուր է պետք հասցնել Արցախ:

– Շատ բարի , տեսնեմ ով ինչով կարող է օգնել:

Զանգեցի ում կարող էի , ուզեցի ումից կարող էի , ամենածանրը վրաս նստել է, որ գյուղերից մարդիկ իրենց ցորենը աղացել ու բերել էին, որ բանակին ու ապաստարանի ապրողին հաց հասնի. ինչևէ ուղարկեցինք:

Օրեր առաջ Արցախում իմանում եմ, որ ադրբեջանին անցել է ոչ միայն ցորենի արտերը, այլ նաև ցորենի ամբարները, որոնց մեջ կան տարբեր տեղերում մոտ 4000 տ ավել բերք, միայն Աղդամի հատվածի մի ամբարում 600 տ . ավել է, իսկ գյուղացին իր տան 2տ դարձրեց ալյուր:

Դե, թե արտերն ումն էին և 90% ում սանիկ, քավոր և մնացածին են պատկանում էլ չասեմ»։