Տևական ժամանակ է ինչ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում էին իրենց աշխատավարձը: Բազմաթիվ երթերի ու հավաքների արդյունքում ի վերջո նրանք հասան իրենց նպատակին: Վաղվանից սկսելու է նաիրիտցիների աշխատավարձերի վճարումը:
Երկար ամիսներ տևած հավաքներից հետո սպասելու էր մնացել ընդամենը մեկ օր,սակայն նաիրիտցիները այսօր, ի նշան բողոքի, փակել էին Բագրատունյաց պողոտան: Պատճառը որոշ տեխնիկական խնդիրներն էին, որոնց մասին այսօր հայտարարեցին գործարանում:

 


Այստեղ տեղին են Սոկրատեսի «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» խոսքերը: Նաիրիտցիները աշխատող բոլոր ՀՀ քաղաքացիների պես վճարում են հարկեր, որոնք ունեն տարբեր ուղղվածություն, որոնց մեջ սակայն չէր մտնում իրենց աշխատավարձերի փոխհատուցումը:
Բոլոր տեղեկացված մարդիկ գիտեն, որ նաիրիտցիների պարտքը վճարելու պարտականությունը ընկնում է գործարանի ղեկավարության ուսերին: Հնարավոր է, որ շատ կոպիտ է հնչում, բայց մեր հարկերից աշխատավարձերի մարում այդքան էլ հաճելի գործընթաց չէ: Այս ամենը պետք է գիտակցեն նաև այդ գործարանի աշխատակիցները:

 


Հասկանալի է, որ այս խնդրի լուծումը երկար տևեց, սակայն փողոց փակելը ընդանրապես տեղին չէ, հաշվի առնելով, որ ամիսներ սպսելուց հետո մնացել է սպասել ընդամենը մեկ օր: Դրա փոխարեն կարելի էր փակել իրենց գործարանի ղեկավարության ճանապարհը, ովքեր հիմնական մեղավորներն ու պատասխանատուներն էին այս իրավիճակի համար:
Բայց կարևորն այն է, որ վաղվանից կսկսի աշխատավարձերի վճարման գործընթացը:

 

 

Անի Սանոսյան