Նախորդ ամիս Հայաստանում տեղի է ունեցել գնանկում: Մայիս ամսվա համեմատ, հունիսին, սպառողական գները իջեցումը կազմել է 1,4%:


Գների նվազման պատճառ է հանդիսացել պարենային ապրանքների 3%-ոց գնանկումը: Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա այստեղ նվազումը կազմել է 0,6%:


Եթե այս ցուցանիշները համեմատենք նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ցուցանիշների հետ, ապա կտեսնենք որ տվյալ ժամանակահատվածի համեմատ գնաճ չի եղել: Իսկ եթե ուսումնասիրենք 12 ամսյա կտրվածքով, կտեսնենք, որ գնաճը գտնվում է թույլատրելի միջակայքում (4+-1.5%):


Դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գները նվազել են 2,4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գները աճել են ընդամենը 4,1% և 1,1%-ով :


Գների իջեցման առավել մեծ ցուցանիշն առկա է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում, որտեղ նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 6,9%, իսկ մայիսի համեմատ' 30,9% գնանկում:


Ինչ վերաբերում է մսամթերքի ապրանքախմին, ապա այստեղ նախորդ տարվա մայիսի համեմատ 0,6% դեֆլիացիա:


Գնանկում եղել է նաև կաթնամթերքի արտադրության մեջ, որտեղ նախորդ տարվա մայիսի համեմատ գներն իջել են 1,7%-ով:

 

Տնտեսական անկյուն