Միանգամայն ուրիշ իրավիճակ է ծերուկ Եվրոպայում: Այստեղ բավական է ամբողջ ձայնով գոռալ, որ այս ուղին տանում է դեպի ֆաշիզմ և բոլորը սարսափից իսկույն, հլու հնազանդ դրա հակառակ ուղղությամբ կգնան։ Այ իսկական ժուլիկությունը կայանում է նրանում, որ նախապես պետք է մանրամասն գծագրել այդ հակառակ ուղին։
–Իսկ Ձեր կարծիքով, իրականում ո՞ր ուղին է տանում դեպի ֆաշիզմ:
–Դեպի ֆաշիզմ տանող որևէ ուղի իրականում չկա, քանի որ իրականում ֆաշիզմը ինքը ուղի է և ոչ թե նպատակ, սակայն հրեաները եվրոպացիներին այնպես են վախեցրել համակենտրոնացման ճամբարների ու գազային խցիկների մասին սարսափելի պատմություններով և այդ թեմայով գեղարվեստական ֆիլմերի առատությամբ, որ ոչ մի իրեն հարգող եվրոպացի չի ցանկանում այդ ամենի հնարավոր մասնակիցը լինել և երբ լսում է, որ ինչ որ ճանապարհ տանում է դեպի ֆաշիզմ՝ իսկույն սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ։
Ապագա պատգամավորին մնում է միայն «Ֆաշիզմ» գոռալով ընտրողներին քշել ընտրության, այնպես ինչպես նախրապանն է գոռալով նախիրը քշում սպանդանոց: Այստեղ գլխավոր խնդիրը նրանում է, որ հանուն երևակայական ֆաշիզմի դեմ պայքարի արդեն զոհաբերվում է ընտանիքի գաղափարը և վստահ եմ հեռու չի այն օրը, երբ ընտանիքը, որպես համակեցության մոդել, կհռչակվի դեպի ֆաշիզմ տանող ուղի։
–Լավ դե, այդ մեկը հո չասեցի՞ք... ընտանիքը ֆաշիզմի հետ ի՞նչ կապ ունի։
–Իրականում իհարկե չունի, սակայն քաղաքական տեսանկյունից ունի, սկսած երեխային փոքր ժամանակվանից հարցնելուց՝ «մամայի՞ն ես սիրում, թե պապայի՞ն»։ Դա արդեն խտրականություն է՝ գենդերային խտրականություն։ Ֆաշիզմի գագաթնակետ է սեփական ընտանիքի անդամներից մեկին գերադասել մյուսից։ Կարելի ավելի հեռուն գնալ և պահանջել որպեսզի վերանա «իմ կին» կամ «իմ ամուսին» ֆաշիստական արտահայտությունները: Մարդը չի կարող մեկի սեփականությունը լինել: Չի կարելի խտրականություն դնել մարդկանց միջև: Ինչու՞ այս տղամարդը իրավունք ունի ապրել այս կնոջ հետ, իսկ մեկ այլ տղամարդ՝ ոչ:
Նարեկ Մալյան