Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Մենք միշտ կրկնել ենք. «Երջանկությունը լռություն է սիրում»: Ես հավատարիմ եմ մնում այդ խոսքերին, քանի որ Ժաննան ինձ համար մնում է բացարձակ, մաքուր, եզակի երջանկություն: Մենք չէինք հանձնվում և պայքարում էինք հաղթելու համար: Ասում են՝ 2 տարին այս իրավիճակում շատ է: Սակայն, մեզ համար, իհարկե, դա շատ քիչ է: Ես գիտեմ, որ մենք չէինք կարող հաղթահարել առանց ձեզ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր Ժաննայի բուժման համար գումար են նվիրաբերել, ովքեր աղոթել են նրա առողջության համար, պարզապես մտածել նրա մասին, մաղթել երջանկություն և եռանդ: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այդ երկու տարիները մեծապես ձեր շնորհիվ են եղել: Շնորհակալ եմ: Մաղթում եմ առողջություն Ձեզ և ձեր սիրելիներին: Եվ շուտով կցանկանայի կենտրոնանալ օգնելուն այն մարդկանց, ովքեր մեզ պես չեն հանձնվում և պայքարում են կյանքի և առողջության համար: