Վերջերս նորաձևության տրենդ է դարձել public վայրերում հայհոյելը, մոռանալով, որ սեփական խոսքերի համար պատասխան տալը ընդունված ձև է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։ Օրինակ SOS–ի հովանավոր Adidas–ի հայրենիքում՝ Գերմանիայում պետական ծառայողին վիրավորելը քրեորեն պատժելի արարք է։ Հայկական օրենսդրությունը այդ առումով ավելի լիբերալ է, քան եվրոպականը։ Մեզ մոտ վիրավորանքը ապաքրեականացված է։ Չեմ խոսում ԱՄՆ ոստիկանների հարկադրական գործողությունների ինտերնետում թափառող կադրերի մասին, որոնք թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չեմ տա դիտել։
Ցանկացած homo sapiens տեղյակ է, որ գոյություն ունի ոստիկանության գործողությունների 2 գնահատական։
1. Իրավաչափ
2. Ոչ իրավաչափ
Մնացածը քաղաքական շահարկումների ոլորտից է։
Նարեկ Մալյան