Հետխորհրդային տարածքում կին քաղաքական գործիչները չգիտես ինչու հաջողության չեն հասնում: 2003-2004թթ Նինո Բուրջանաձեն ու Յուլիա Տիմոշենկոն հնարավորություն ունեյին փոխել այդ վիճակը, բայց Բուրջանաձեն 2008-ին սխալ հաշվարկված քայլերի պատճառով միանգամից արժեզրկվեց Վրաստանում և այլևս որևէ քաղաքական հետաքրքրություն իրենից չէր ներկայացնում: Տիմոշենկոն ավելի երկար դիմացավ, ու անգամ նախագահական ընտրություններում ավելի շատ ձայն հավաքեց, քան նարնջագույնների ճամբարի մեկ այլ ներկայացուցիչ, Ուկրայինայի այդ ժամանակվա նախագահ Յուշչենկոն և հայտնվեց երկրորդ փուլում, հետագայում նրա բանտարկության շրջանում նրա վարկանիշը ոչ միայն անկում չապրեց այլև սահուն կերպով բարձրանում էր, դա հատկապես զգացի 2013թ Օդեսայում գտնվելու ժամանակ:

 

Օդեսաում, որը համարավում էր ռուսական ամենամեծ էլեկտորատով ուկրաինական ռեգիոններից մեկը բավական շատ էին Տիմոշենկոյի ազատությունը պահանջող պաստառները, Օդեսիտ ընկերներս էլ որոշակի սիմպատիա էին արտահայտում նրա նկատմամբ, և մեծ էր սպասումը, որ ազատության մեջ հայտնվելուց հետո ուկրայինացիները նրան կնդունեյին որպես ազգային հերոսի, այդ սպասումը ավելի զգացվեց 2013-ի եվրոմայդանի առաջին օրերի ընթացքում, սակայն հետագայում տիմոշենկոյի կուսակից Յացենյուկի ու Կլիչկոյի վարկանիշն այնքան աճեց, որ Տիմոշենկոն հայտնվեց երկրորդ պլանում ու այսօր Ուկրայինայում լուրջ քաղաքական գործոն չի համարվում:
Ինչ վերաբերվում ա Հայաստանին, այսօրվա դրությամբ քաղաքական դաշտում չեմ տեսնում մի կնոջ, որը կարող է լուրջ հավակնություններ ցուցաբերել կարծում եմ հզոր կանայք դրական դեր կարող էին կատարել հայոց քաղաքական դաշտի կայացման գործում:

 

Կարեն Թովմասյան