Ինչու որեւէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպմանն ու Փաշինյանի այն հայտարարությանը, որ գերիների հարցը հնարավոր չի եղել լուծել։
ՀՀ որեւէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես․ Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանի մասին
«Ինչու՞ որեւէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։ Լու՞րջ։ Ես դեռ եղբորս ենթադրյալ ( անուղղակի ապացույցներ կան) գերության ենթատեքստում 2 շաբաթ առաջ էի ասել, որ քանի դեռ սա է ներկայացնում Հայաստանը, այդ հարցը չի կարող լուծվել։ Ոչ թե նրա համար, որ սա չէր ուզի դա անել, այլ քանզի չի կարող։ Չի կարող, քանզի թուրքի առջեւ ու թուրքից ստորացած մեկն է։ Հայաստանի որեւէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես։ Այսպես անսահման ու անխիղճ։
Ուզեք, չուզեք, սիրեք, չսիրեք նա անկարող է լուծել այդ հարցը, ինչպես ՀՀ շահից բխող որեւէ այլ հարց։ ալիեւը ինչպես ուզում է եւ կարող է, ստորացնում է նրան։ Ուժը պատում է՝ անում է։ Պարզ մարդկային բան եմ ասում։ Անգամ եթե ծանր ու դառը բան է՝ սովորեք ընդունել։ Բայց չհաշտվել»,- գրել է նա։