Ադրբեջանը ամեն բան անում է, որ ինքը հայտնվի մարգինալ տիրույթում: Եթե նախկինում փակվեցին արևմտյան մի շարք ծրագրեր ու կենտրոններ(Ազգային դեմոկրատական ինստիտուտ), լրատվամիջոցներ(«Ազատություն» ռ/կ), ապա այսօր փակվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակը (եթե իհարկե լուրը համապատախանում է իրականությանը): Սա որակական նոր վիճակ է: Սա ուղղակի կազմակերպություն չէ, այն Եվրոպայում անվտանգության ապահովման աոռւմով երբեմն՝ թեկուզ դեկլարատիվ, բայց դիվանագիտության առումով դեռևս հեղինակավոր ու ազդեցիկ կառույց է:

 

 

Եթե Բաքուն փակում է ԵԱՀԿ գրասենյակը, ապա դա արդյո՞ք նշանակում է նաև, որ հարաբերությունների փոփոխություն կա նաև դիվանագիտական հարթությունում ևս: Այսինքն Ադրբեջանից գնում է նաև ԵԱՀԿ-ի դեսպանը: Եթե, այո, ապա ինչ կարգավիճակ է ստանում Մինսկի խումբը՝ որպես ԼՂ հակամարտության լուծման միակ լեգիտիմ օղակ: Արդյո՞ք Ադրբեջանը դուրս է գալիս այդ կառույցից առհասարակ... Եթե հարցի պատասխանը դրական է, ապա սա մտահոգիչ զարգացում է, քանզի Ադրբեջանի մարգինալացումը կարող է տանել անկանխատեսելի հետևանքների: Այսինքն մենք պետք է կրկնակի զգոն լինենք...

 

 

Ալեն Ղևոնդյան