Դե որ Ադրբեջանը աչքի է ընկնում, որպես աշխարհում առաջին անիմաստ հայտարարություններ անող երկիր դա պարզ էր, բայց ահա մի բան ինձ ահամար անհայտ մնաց.


Վերջերս Ադրբեջանի լրատվամիջոցներով մի նոր ապուշություն տարածվեց, ըստ որի Ֆրանսիան պատրաստվում է զենիթահրթիռային համալիրներ վաճառել Ադրբեջանին: Ընդ, որում, ըստ հայատարարության, նման առաջարկությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այսինքն ի՞նչ է ստացվում, Ադրբեջանը այնքան է հղփացել, որ կարող է ցանկացած երկրի նախագահի մասին ապատեղեկատվությու տարածե՞լ: Վերջում էլ հավելել էին որ Օլանդը ներկայացրել է «Eurosam»-ի շահերը եւ կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը ձեռք բերել այդ հրթիռները Կասպյան նավթահորերի պաշտպանության նպատակով: Այսինքն ինպես հասկացանք, Օլանդը ԽՆԴՐԵԼ Է ադրբեջանին զենք գնել: Այս հայտարարությունը այսօր մերժեց իր ասուլիսում՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:


Ադրբեջանը, ուղղակի, անում է ամեն բան, որպեսզի սրի հարաբերությունները հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև...

 


Ժոռա Խաչատրյան