Բոլոր պետությունների համար կարևոր գործոններից է տնտեսության զարգացումը: Եթե զարգացած պետությունների մոտ տնտեսության շեշտադրումները կարող են այլ բնույթ կրել, ապա Զարգացող պետությունները առավել քան պետք է ուշադրություն հրավիրեն իրենց տնտեսության տարբեր ենթակառուցվածքների հնարավոր «արթնացմանը»:

 

Բոլորին է հայտնի, որ անցել են երկաթյա վարագույրների դարաշրջանը, ուստի, այսօր և ոչ մի պետություն, անգամ «մեծ ցանկության» դեպքում չի կարող «զերծ» մնալ արտաքին գործոնների ազդեցություններից'ապահովելով տնտեսության ոլորտային զարգացումը: Այս առումով շատ է կարևորվում նախ ստեղծել, հետո զարգացնել այդ տնտեսական հարաբերությունները երկրների միջև: Հայաստանի նման փոքր զարգացող պետության համար առավել քան շեշտադրված պետք է լինի միջազգային հանրության ուշադրության բևեռումը դեպի իրեն: Կարծում եմ այս առումով պատահական չէ, որ այս օրերին կառավարության ղեկավարը գործակցության այցով գտնվում է եվրոպական տնտեսական հարթակներում:

 

Անժխտելի իրողություն է նաև այն, որ Հայստանի համար պարզապես անհրաժեշտություն է տարբեր երկրների հետ համագործակցության արդյունքում զարգացնել տնտեսության ենթակառուցվածքները, մասնավորապես, ուշագրավ է, որ Չեխիայի հետ ունենք իրական հնարավորություններ' զարգացնելու փոխգործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ կարևոր ոլորտներում:
Այսպիսով, պետք է փաստենք, որ հատկապես եվրոպական երկրների համար Հայաստանն էլ իր հերթին դարռնում է «ուշադրություն» այն առումով, որ նրանք հենց Հայաստանի միջոցով կարող են դուրս գալ ԵՏՄ-ի հսկայական շուկա:

 

Աշոտ Ծորմուտյան