Մեկնարկեց քարոզարշավը...խոստումներ, բոցաշունչ ելույթնեը, անգամ երդումներ. ինչ ասես այս օրերին մեզ չեն մատուցի քաղաքական ուժերը, սակայն հիշե՛ք մի պարզ իրողություն։ Մեզ երեսուն տարի "կերակրել են" միայն և միայն խոստումներով և ոչ մի բան չի փոխվել։ Այսօր մենք ունենք շանս, ընտրել մի ուժ, որի ԻՐԱԿԱՆ աշխատանքը միշտ եղել է առավել քան պարզապես խոստումներ։


Երբ ինձ հարցնում են, ինչո՞ւ ես ընտրեցի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը, ես պատասխանում եմ միայն մի բան՝ հայկական քաղաքական իրողության մեջ չկա երկրորդ ուժ, որը արել է առավելը Հայաստանի տնտեսության զարգացման համար, քան "Բարգավաճը"։

 

Այսօր Հայաստանի քաղաքացին ցանկանում է մի բան, ունենալ արժանավայել աշխատանք և ապրել սոցիալապես ապահով պայմաններում։ Այս ամենը հնարհավոր է ապահովել միայն և միայն արմատական տնտեսական բարեփոխումների արդյունքում, այլ կերպ ասած՝ քաղաքաքան հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը և ես համոզված եմ, որ "հեղափոխությունը" ի զորու է անել միայն "Բարգավաճ Հայաստանը"։