Մարդու կարևորագույն արժանիքը նրա իտելեկտն է։ Ինտելեկտը քիչ է առնչվում մարդու ստացած կրթության հետ։ Ես գիտեմ լուրջ կրթություն չստացած բազմաթիվ հայ գյուղացիների ովքեր իրենց ինտելեկտով Գալուստին կտանեին ծովը և ծարավ ետ կբերեին ու կշպրտեին Ազգային ժողովի նախագահի բազկաթոռին շնթռկելու ու մոտալուտ քյաբաբի տասը բաժինը զխտկվելու երազանքով տարվելուն։
Ցավոք սրտի այդ ինտելեկտ կոչեցյալը մեր ներկա իշխանավորներից զզվում է ու նրանցից հազար մղոնով իրեն հեռու է պահում ու նրանց մոտիկ չի գալիս որ հանկարծ դրանց ախտով չպատվազրկվի։
Եթե ես մի որևէ գյուղական դպրոցի տնօրեն լինեի ապա Գալուստին նույնիսկ դպրոցիս դռնապանի թափուր հաստիքը չէի վստահի քանի որ իր ապուշ բարբաջանքներով կարող էր երեխաների մտավոր զարգացմանը մեծ վնաս հասցնել։
Ինչու՞ է մեր ժողովուրդը հանդուրժոմ այդ տգետներին նման կարևորագույն պաշտոններում։ Ես այս հարցին չեմ ուզում պատասխանել որովհետև շատ կտխրեմ ու երեկոս կլինի շատ մռայլ։ Ավելի լավ կանեմ գնամ մի լավ կինո նայելու քան այս ապուշների մասին զանազան ճշմարտացի ստատուսներ գրեմ։ Միևնույն է դրանք անուղղելի են ու հազիվ թե այնքան խելք ունենան որ ասեն հարգելի Համլետ ջան արի մեզ մի խելք խրատ տուր որ մի քիչ մարդահոտ վրաներից գա ու մեզանից այս ժողովուրդը այդքան չզզվի։
Համլետ Աբրահամյան