ՓԱԿ ՆԱՄԱԿ ՋՀԱՆԴԱՄԻ ԳՅՈՌԻՆ
Երեկ ինչ որ տեղ աչքովս ընկավ, որ Սերժ Սարգսյանը այցելել է գազպրոմ ու հորդորել նրանց ժողովրդին բացատրել թե ինչպես է գազի գինը կրակնակիից ավել անգամ ավելանում մինչև իրենց հասնելը, քանի որ ժողովուրդը դա չի հասկանում: Ս.Սարգսյանը զարմանում է թե ինչու՞ ժողովուրդը դա չի հասկանում: Որպես ժողովրդի մեկ միլիոներորդական մասնիկ թույլ տվեք բացատրեմ թե ինչու: Նախ քանի որ մենք թուրքերեն չենք խոսում, իսկ այսօր այն լեզուն որով իշխանությունը և նրանց ղեկավարած հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներն ու մնացած օլիգարխիկները մեր հետ խոսում են հենց այդ լեզվով' հակառակ դեպքում նրանց ասած ամեն ինչից, բոլոր «բացատրություններից» ու առաջարկներից մենք զզվանք, հակակրանք, ատելություն, գարշանք, խորշանք, զզվանք ու նողկանք չէինք ապրի: Այլապես նրանց դեմքերը ասուլիսների, հանդիպումների, ժողովների և նույնիսկ համերգների ժամանակ մեզ չէին հիշեցնի Քեմալի, Աթաթուրքի, Էնվերի, Թալեաթի և մնացած թուրքացած հրեաների դեմքերը: Հակառակ պարագայում նրանց գործողությունները չէին ստիպի մի ողջ ժողովրդի լքել իր հայրենի հողը, նախնիների գերեզմանները, տունը, տեղն ու արմատները և հանապազօրյա հացի հետևից գնալ «7 հրեշների երկիրը»: Հիմա ես պատկերացնում եմ թե ինչ եռ ու զեռ է գազպրոմում: «Նախագահն ասել է՜» բոլորը խառնվել են իրար, կանչել են դատարկախոս' խոսքային իլուզիայի վարպետ բոլոր աշխատակիցներին... Շու՜տ, շատ շու՜տ մի տեքստ գրեք մի էնպիսի բացատրություն, որ ժողովրդին կարդանք իսկ Սերժ Սարգսյանի դեմքը այդ րոպեին լսելիս հիշեցնի Մուրադի դեմքը' երբ Արուսը կով էր կթում ռուսներին ի տես: Լավ, իսկականից էլի, լավ, բա ձեր մեջ մարդկային հատկանիշներից գոնե մի բան չի մնացե՞լ: Էլի կերեք, չէ, լափեք, շորթեք, խաբեք, թալանեք, գողացեք, բայց անպայման է՞ այդ ընթացքում սադիստաբար նաև լափվողներին, խաբվողներին, թալանվողներին ու շորթվողներին ծաղրել ու նվաստացնելը ձեր «բացատրություններով»: Էս 20 տարվա մեջ մի որոշում մի օրենք մի նախագիծ ընդունած կա՞ք, որ ժողովրդի օգտին լինի: Ապա մի նայեք քանի՞ նոր օրենք ու նախագիծ եք ընդունել տույժ տուգանքների, պետական ռեկետների, թանկացումների, արգելքների, ազատության սահմանափակումների և այլնի համար: Նայեք ու մի վայրկյան մտածեք, որ էս դրախտը, որ ազատագրվեց ու տրվեց ձեզ, որ դժոխքի եք վերածում' մի օր էդ գեհենի կրակները ձեզ են լափելու ձեր եղած չեղածով հանդերձ ու ամենակարևորը դրանից հետո իրական դժողք գնալու եկ Տ Կ Լ Ո՜ Ր , առանց ոչ մի բանի, ես դա ձեզ հաստատ եմ ասում սա իմ խոսքը չի, ոչ ոք իր հետ ոչինչ էն աշխարհ չի տանում, մնայուն է միայն այն ինչ դու ստեղծել էս ժողովրդի համար և ոչ թե քո: Ի՜հ, ասա ում ես ասու՞մ այ Արշակ ջան, էս ջիհադիստների՞ն...
Արշակ Զաքարյան