ՆԱՍԱ-ին պատկանող ընկերություններից մեկը` SkyTran-ը, աշխատում է նոր սերնդի հասարակական տրանսպորտի ստեղծման վրա:
Այն տեղաշարժվելու է ոչ թե գետնի վրա, այլ` օդում, ինչպես ֆանտաստիկ ֆիլմերում: Արդեն մյուս տարի նախատեսվում է ստեղծել թեստային համակարգը, իսկ հետո, եթե այն արդարացնի սպասելիքները, ապա մյուս տարի Թել Ավիվում օդ կբարձրանա օդային առաջին փոխադրամիջոցը: