Արդեն մի քանի օր է մամուլում և հասարակության տարբեր շրջանակներում քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեման:
Հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը' կանխատեսելի էր, որ այս առաջարկը պետք է բացասական արձագանք ստանա հասարակության կողմից:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարկել էր 17 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Սա մեղմ ասած անբարոյականություն է վերոնշյալ հանձնաժողովի կողմից և դուրս է որևէ տրամաբանությունից:

 

Մյուս կողմից հասկանալի է, որ նրանց առաջարկը չի կարող սահուն կերպով' առանց որևէ դիմադրության ընդունվել : Սա է պատճառը, որ մամուլում արդեն իսկ շրջանառվում է էլեկտրաէներգիայի սակագինը 5-6 դրամով է բարձրանալու:
Էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակը պետք է բոլորին դաս լինի, որպեսզի նման ընկերություններին չհանդուրժեն ու ժամանակին կանխեն նման երևույթները:

 

Խաչատրյան Ժոռա