Երբ 1914-1922 թ-ին Օսմանյան Թուրքիայի հրեշավոր իթթիհատական պարագլուխները սկսեցին Հայերի կազմակերպված ցեղասպանությունը, ժամանակակից աշխարհը լռում էր... Ընդ որում, դա այն ժամանակակից աշխարհն էր, որտեղ արդեն իսկ խոսվում էր մարդու հիմնարար իրավունքների, ազգերի ազատ ապրելու և նմանատիպ համամարդկային արժեքների մասին... Եվ դրանք այն իթթիահատականներն էին, որ կրթություն էին ստացել Եվրոպայի լավագույն համալսարաններում... Մարդիկ մտածում էին, միթե հնարավոր է ժամանակակից աշխարհում նման վայրագություններ անել ու մնալ անպատիժ...
Հետո արդեն նման վայրագությունները, ցեղասպանությունները դարձան սովորական երևույթ՝ սովարական նաև ժամանակակից աշխարհի համար: Հիշենք միայն, ցեղասպանություններ իրականացնելու մեղադրանքով քանի ադրբեջանցի ղեկավար դատվեց Բաքվից, Սումգայիթից և Մարաղայից հետո, քանի հոգի դատվեցին Դարֆուրի համար... Հիմա արդեն կրկին ժամանակակից աշխարհի առջև սպանվում են տասնյակ հազարավոր եզիդիներ, և, սպանվում են, հենց Արևմուտքից ստեղծված կազմակերպության կողմից, որի խնդիրը ասադական ռեժիմի դեմ պայքարելն էր... Ծերեր, մանուկներ, կանայք... Սա համաշխարհային ողբերգություն է, ամեն սպանված մանուկի ձայնը պետք է անընդհատ հնչի համաշխարհային գերերկների ղեկավարների ականջին, նրանց կյանքը մղձավանջի պետք է վերածվի: Պատմությունը միշտ կրկնվում է, և մենք էլ դեռևս չենք ձերբազատվել Ցեղասպանության վտանգից:
Եվ թող ոչ մեկ հանկարծ պատրանքներ չունենա, որ երբ ադրբեջանցին կամ թուրքը հնարավորություն ունենան, չեն անի այն, ինչ արել են տասնյակ կամ հարյուր տարի առաջ: Ոչ ո՛ք նրանց չի կանգնացնելու բացի մեր բանակից, բացի մեր ժողովրդից, մեր կազմակերպվածությունից... 21-րդ դարում՝ հենց այս վայրկյանին, սպանում են կանանց ու երեխաների, որովհետև, ինչպես Հիտլերն էր ասում, ով է հիշում Հայոց ցեղասպանության մասին...
Նարեկ Գալստյան