Համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն կինոռեժիսորներից մեկը, առաջին գունավոր շարժանկարի ստեղծողը, («Becky Sharp», 1935)։ 1983 թվականին ստացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն՝ Գրիֆֆիթի մրցանակը՝ կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար։ Նրա անունով աստղը դրված է Լոս Անջելեսում՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում։

 

 

Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում՝ 1897 թ։ Նախնական կրթությունն ստանալուց հետո ուսանել է Մոսկվայի, այնուհետեւ Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Հաճախել է Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան։ 1923-ին հաստատվել է ԱՄՆ-ում։ Հայորդին մեծ ավանդ է ներդրել ամերիկյան թատրոնի ու կինոյի ձևավորման եւ զարգացման գործում։ Մամուլյանն առաջին անգամ օգտագործել է երկու խոսափողով ձայնագրումը եւ մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով՝ օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։ Մահացել է 1987 թ․՝ Լոս Անջելեսում (ԱՄՆ)։

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ