Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ հրահրվեց «Գերագույն դատարա՞ն» թե՞ «ՍԴ+Վճռաբեկ» բանավեճը։ Քանի որ երեկ առիթ եմ ունեցել որոշ ասպեկտներով արտահայտվել այդ հարցի շուրջ, կցանկանայի ամբողջացնել մոտեցումներս՝ թեզիսների ձևով․ 1) «Գերագույն դատարանի» անկեղծ կողմնակիցներ Հայաստանում եղել են, կան և կան, և դա բնական է։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ երկու բարձր դատարանը միշտ հանգեցնում է «դատական պատերազմների»՝ խլելով դատական իշխանության կենսական ռեսուրսը։ 2) «Սահմանադրական դատարանի» անկեղծ կողմնակիցներ Հայաստանում միշտ եղել են, կան և կլինեն։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Սահմանադրական արդարադատությունն ունի կարևոր և ժամանակի ընթացքում է՛լ ավելի կարևորվող յուրահատկություն, ուստի այն ենթադրում է մասնագիտացվածություն և որպես դրա դրսևորում՝ ինստիցիոնալ առանձնացվածություն։ «Դատական պատերազմների» փաստարկին այս մոտեցման կողմնակիցները պատասխանում են, որ բարձր դատարաննների միջև որոշակի մրցակցությունը նպաստում է նրանց իրավաբանության որակի բարձրացմանը։ 3) «Մեկ թե երկու» բանավեճը մեզանում մինչև վերջերս եղել է առավելապես մասնագիտական և ոչ քաղաքական։ Վերջին անգամ այն թեժացել է 2005-ի Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ։ 4) Եվրոպական տարածաշրջանում «Մեկ թե երկու» երկընտրանքը լուծվում է առավելապես հօգուտ «երկուսի»։ Թեև կան բացառություններ, օրինակ՝ Էստոնիան։ 5) Հանձնաժողովի հրահրած բանավեճը, թեև ունի մասնագիտական բաղադրատարր, սակայն առավելապես քաղաքական է՝ հաշվի առնելով իշխող քաղաքական ուժի նկրտումները դատարանների և հատկապես Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, իրենց խոսքով՝ «հեղափոխությունը դատական իշխանություն հասցնելու» ուղղությամբ։ 6) Այն ինչ անում է «հեղափոխական» քաղաքական ուժը՝ Հանձնաժողովում իր մասնագետ և ոչ մասնագետ ներկայացուցիչների ձեռամբ (վերապահում՝ «կողմ» քվեարկածների մեջ կարող են լինել նաև Հենց այդ պատճառով էլ 1790թ․ ստեղծվեց «Կուղ դը Կասասյոնի»՝ Վճռաբեկ դատարանի ինստիտուտը։ 7) «Մե՞կ, թե՞ երկու» բանավեճն ինչ-որ տեղ ինձ հիշեցնում է քրիստոնյա աշխարհը մոտ 15-16 դար առաջ ալեկոծած ու պառակտման հանգեցրած «Մե՞կ բնություն, թե՞ երկու բնություն Բանին Մարմնացելոյ» բանավեճը։ Հիմա, դարերի հեռվից, բոլոր կողմերը ճանաչում են, որ երկու բանաձևերն էլ կարող էին ճշմարտացի լինել կամ չլինել։ Կարևորն այլ հանգամանքներ են։ Նույնը՝ դատարաններին է վերաբերում։ «Մեկը» կամ «երկուսը» չէ էականը։ Ու առհասարակ՝ շատ ու շատ էական հարցեր կան, որ աչքաթող են արվում՝ փոխարենն իրավաբանական հանրությանը ներքաշելով լայն առումով ամուլ մի բանավեճի մեջ։ 8). Ո՞ւր է այն հայեցակարգը, որը երեկ ձայների չնչին տարբերությամբ ընդունվել է։ Ինչո՞ւ մինչ այս պահը հրապարակված չէ»։ |
«Նույնն արեցին ֆրանսիական հեղափոխականները դեռ 18-րդ դարի վերջերին». Ռուբեն Մելիքյան
20:38 - 23.Օգոստոս.2020
Առաջարկում ենք նաև
16/09/24 08:45
Նիկոլական տրանսգենդերը ներկայացնելու է Հայաստանը տրանս-«գեղեցկության» միջազգային մրցույթին. Ռուբեն Մելիքյան
15/08/24 10:28
Պետությու՞ն, թե՞ հրեշտակ. Ռուբեն Մելիքյան
02/08/24 20:57
Գնալով մեծանում է վտանգը, որ ուղղակի հաշվեհարդար են տեսնելու Արամ Երիցյանի հետ. Ռուբեն Մելիքյան
11/07/24 14:17
Խոսրով Հարությունյանն ու Տիգրան Թորոսյանը երաշխավորել են Աշոտյանի համար. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
12/06/24 14:30
Հաթերքի գյուղապետին գցել են գետնին, երեք երեխաներին թողել մեքենայի մեջ ու տարել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
15/05/24 09:50
Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան
13/05/24 11:05
Ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին. Ռուբեն Մելիքյան
09/05/24 16:51
Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան
27/11/23 12:57
Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ է փոխանցվել Ֆրանսիայի դեսպանին՝ հանդիպման խնդրանքով. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան