Ադրբեջանցիների գլխավոր նախրապան Ի.Ալիևը, կինոյի և թատրոնի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար, "Շոհրատ" շքանշանով է պարգևատրել Մաքսուդ Իբրահիմբեկովին...Այս լուրը զարմանալի չէր լինի,եթե Մ.Իբրահիմբեկովը չլիներ խորհրդային ճանաչված կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի հարազատ եղբայրը,ում Ի.Ալիևը համարում է ԹՇՆԱՄԻ...Ռ.Իբրահիմբեկովը երեք տարի առաջ հանդգնել էր քննադատել Ի.Ալիևի ներքին և արտաքին քաղաքականությունը...

 

Հատկապես Ալիևյան շրջապատին դուր չէր եկել Ռ.Իբրահիմբեկովի "հայասեր" կոչերը...Իսկ 2013թ. սկզբին ազերիական ընդդիմադիր ուժերը նախագահական ընտրություններին ընդառաջ, միավորվելով "Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի" ներքո, Ռ.Իբրահիմբեկովին առաջադրեցին որպես նախագահի թեկնածու...Ռ.Իբրահիմբեկովի այս քայլը անպատասխան չմնաց...Պաշտոնական Բաքուն նրան մեղադրեց ոչ միայն դավաճանության("հայասիրության" համար),այլև՝ գողության...Ալիև-Իբրահիմբեկով հակամարտությունն ավարտվեց վերջինիս պարտությամբ,երբ 2013 թ. օգոստոսի 28-ին Ադրբեջանի ԿԸՀ-ն ՉԳՐԱՆՑԵՑ նրան որպես նախագահի թեկնածու...Ալիևյան շրջապատը Ռ.Իբրահիմբեկովին անվանում էր Պուտինի "գործակալ",Ռուսաստանի "դրածո" և այլն...

 


Հ.Գ.Ուշագրվան այս ամենում նաև այն է,որ Մ.Իբրահիմբեկովը պարգևատրվել է ՀԵՏՄԱՀՈՒ...Նա մահացել է 2005թ... Ի.Ալիևի պրիմիտիվ էությունը գիտենալով,կարելի է ենթադրել,որ նա նախապատրաստվում է "ՆԵՐԵԼ" հայտնի կինոդրամատուրգին և մի տեղ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ նրան...Սակայն ներման պրոցեսը բոլորի համար մեկն է.Բաքու վերադառնալուց հետո, "ՄԵՂԱՎՈՐԸ" ծաղկեփնջով այցելում է Հեյդար Ալիևի գերեզմանին և գլուխը խոնարհում... "Կոտրվելու" այս ընթացակարգն անցնելուց հետո բոլորը դառնում են Ի.Ալիևի ՍՏՐՈՒԿՆԵՐԸ...Շատերն են ացնել այս ամենը...Հիմա հերթը Ռ.Իբրահիմբեկովինն է...

 

 

Գագիկ Համբարյան