Գորգարվեստին վերաբերող մեզ հայտնի ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Մ.թ.ա. 5-րդ դարով թվագրվող արվեստի այս գործը հայտնաբերվել է 1949 թ.՝ Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում։ Այն շուրջ 25 դար մնացել է սառած դամբարանում․․․Գորգը հայտնաբերած Սերգեյ Ռուդենկոն գտնում էր, որ այն գործվել է Վանի թագավորությունում:
Գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանը նույնպես արվեստի այս գլուխգործոցը վերագրում է հայկական մշակույթին։ Այդ տեսակետը հիմնավորվում է հատկապես գորգի՝ կրկնակի հանգույցով գործված լինելու եւ որդան կարմիրի առկայության փաստով, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները։ Նրանք էլ խնամքով պահպանում են աշխարհի ամենահին գորգը։
Լևոն Բոշյան