Գորգարվեստին վերաբերող մեզ հայտնի ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Ք.ա. 5-րդ դարով թվագրվող այս արվեստի գործը հայտնաբերվել է 1949 թ.՝ Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում։ Այն շուրջ 25 դար մնացել է սառած դամբարանում եւ զերծ մնալով արտաքին որևէ ազդեցությունից, հասել մինչեւ մեր ժամանակները։

 

 

Գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանն արվեստի այս գլուխգործոցը վերագրում է հայկական մշակույթին։ Այս տեսակետը հիմնավորվում է հատկապես գորգի՝ կրկնակի հանգույցով գործված լինելու եւ որդան կարմիրի առկայության փաստով, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները։ Նրանք էլ խնամքով պահպանում են աշխարհի ամենահին գորգը։