Ադրբեջանցիների հերթական <<բոցերը>>:
Հռոմի պապի' Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունից և Եվրախորհրդարանի ընդունած բանձևից հետո, շոկի մեջ է ընկել ոչ միայն Թուրքիան, այլ նաև նրա հետ <<մի տեղ ուտող, մի տեղ զուգարան գնացող>> եղբայրը' Ադրբեջանը:
Ադրբեջանցիները լարել են իրենց եղած-չեղած ֆանտազիաները ու փորձում են խելքին մոտ մի պատճառ գտնել, որով կարդարացնեն դիվանագիտական հարթությունում կրած պարտությունն ու իրենց քաղաքացիներին կկարողանան կբացատրել' թե ինչու Հռոմի պապը գնաց նման <<սխալ>> քայլի:
Հռոմի պապի հայտարարության վերաբերյալ ազերի վերլուծաբանների ու քաղաքական գործիչների' մեկը մյուսի հետևից արված ծիծաղելի մեկնաբանություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայտնի հեքիաթի նման' Իլհամ Ալիևն էլ է խոստացել իր թագավորության կեսը տալ ամենալավ սուտ ասողին:

 


Ադրբեջանցի մի պատգամավոր գցել-բռնել ու որոշել է, որ Հռոմի պապը հայ է: Մեկ այլ ազերի <<պարզել>> է, որ ազգությամբ արգենտինացի Հռոմի պապը կաշառվել է Արգենտինայի ազդեցիկ հայ համայնքի կողմից: Կատարվածից նեղսրտած մի ադրբեջանցի էլ գանգատվում էր' թե աշխարհը իրենց հետ անարդար խաղ է խաղում, որովհետև նախանձում է թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերություններին: Իսկ այսօր, ադրբեջանական ռուսալեզու հայտնի կայքերից մեկում հոդված է հայտնվել, որտեղ ասվում է' թե Վատիկանը մշտապես հրաժարվել է 1915-ի դեպքերը անվանել ցեղասպանություն, մինչև այն պահը, երբ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանը 15 հայ մեծահարուսների հետ 25 միլիարդ դոլար են փոխանցել Վատիկանի բանկային հաշվեհամարին: Փաստորեն' Իլհամի թագավորության կեսն ունենալու հնարավորությունից այնքան են ոգևորվել այս կայքի խղճուկ լրագրողները, որ հայերի աղքատության ու Հայաստանում տիրող չքավորության մասին բազմաթիվ հոդվածներից հետո, վերցնում ու հոդված են գրում հայերի ահռելի կարողության ու հնարավորությունների մասին:
Հ.Գ. Սաղ հեչ' հետաքրքիր է' Վատիկանին նվիրած թանկարժեք գորգերը ետ կուզի Մեհրիբան խանումը, թե՞ չէ:

 

 

Կարեն Սահակյան