Ադրբեջանի տնտեսությունը գնալով անկում է ապրում, դոլլար - մանաթ փոխհարաբերությունները տատանվում են, բանկերի մեծ մասը կանգնած է սննկացման եզրին, դրան գումարվում է նավթի գների տատանումը, ինչը հանդիսանում է Ադրբեջանի տնտեսության հիմնական հովանավորը:
Ադրբեջանի բանկերում 2017 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա է 6մլրդ 873,2 մլն մանաթ: 2016 թվականի վերջին ամիսներին Ադրբեջանի բանկերում առկա էր 7 մլրդ 448,7 մլն մանաթ: Այսպիսով 2017 թվականի հունվարից մինչև ապրիլ Ադրբեջանի բանկերում եղած ավանդները կրճատվել են 7,7%-ով: Միայն ապրիլ ամսին բանկային ավանդները կրճատվել են 38,2 մլն մանաթով կամ 0.5%-ով:
Երբ ադրբեջանցի որոշ վերլուծաբաններ փորձում են Արցախը ներկայացնել, որպես մատերազմի մեջ գտնվող երկիր, որի տնտեսությունը չի կարող աճել, քանի որ համարվում է ռիսկային քաղաք, ապա թող պարզապես դիտեն այս թվերը: Իսկ Արցախում տնտեսությունը այս տարի աճել է նախորդ տարիների համեմատ: Մի քանի ամսում ավանդների 7,7%-ը հանվել է բանկերից և սա միայն ավանդների մասով պաշտոնական թվերն են: Մնացածը արդեն թողնում ենք ձեր երևակայությանը: