Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը 1915-ի նախճիրն անվանեց իր անունով՝ Հայոց Ցեղասպանություն։ Փաստորեն, նա Թուրքիայի պատմության մեջ առաջին բարձրաստիճան պետական պաշտոնյան է, ով բարձրաձայնեց Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության մասին։ «Բոսնիայում եւ Աֆրիկայում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ընդունել, իսկ 1915-ին հայերի դեմ իրականացվածը ցեղասպանություն չկոչելն անհնար է»,-հայտարարեց նա։
Hurriyet-ն այսօր հրապարակել է վարչապետի ավագ խորհրդականի աշխատանքից հեռացման մասին, նշելով, որ պատճառը տարիքի անհամապատասխանությունն է աշխատանքի հետ։ Հիշեցնենք, որ իր պաշտոնում Մահչուփյանը նշանակվել էր 2014-ի հոկտեմբերին։ ԿարելԻ է փաստել, որ Թուրքիայում հայերն արագ են ծերանում։