Մի քիչ խոսենք Թուրքիայի հետ սահմանի բացման և այսօր այնտեղ հանգստացողներին «կտտանքների» ենթարկելու ՍԽԱԼԻ մասին:

Ժողովուրդ, հաճախ սահմանի բացման հիմքում դնում են ցեղասպանության հարցը ու տիրում է հետևյալ միտքը « ա դե թուրքը թուրք ա մինչև մեր ուզածը չանի չենք բացելու»: Սա ես ասում եմ որոշ շերտի մասին:
Տեսեք, այսօր Հայաստանին ավելի ձեռնատու է սահմանի բացումը քան Թուրքիային: Մենք չունենք մեծ շուկա: Սահմանի բացումը պետք է նայել տնտեսական հարթակում:

 


Շատ պետություններ կան, որոնք իրար դարավոր թշնամի են ու այսօր տնտեսական համագործակցության առկայություն կա: Դե բնականաբար, պետություններն ու ազգերը առաջնային նայում են պետական շահին: Պետք չէ համագործակցությունը դիտարկել հուզականորեն: Ցեղասպանությունը, այո պետք է դատապարտվի, սակայն սահմանի բացումը չի նշանակում, որ այդ հարցը անտեսում ենք:
Էտ որ ասում եք « ա դե թուրքը թուրք ա», դա իմ մոտ ասոցացվում է, որ մտածում եք, որ սահամնի բացելով մենք վտանգի տակ ենք դնում մեր էթնոսի պահպանությունը: Ասենք իմ կարծիքով, էսօրվա պայմաններում Թուրքիան եթե տենց բան ուզեր սահմանի փակ լինելը չէր խանգարի նրան:

 

 

Իսկ հիմա Թուրքիայում հանգստացողների մասով: Հա լավ են անում հանգստանում են: Բա էսօր Թուրքիան աշխարի զարգացած երկրների շարքին ա պատկանում: Իսկ այնտեղ այնքան շատ տուրիստական զոնաներ կա, որ մեր հայերն էլ են ուզում վայելեն էտ հանգիստը: Իսկ դուք նրանց դատապարտելով նրանց հոգևոր պահանջարկի բավարարումը սահմանափակելու կոչ եք անում: Պետք չէ տենց ահավոր կարճ կարծիքներ հնչեցնեք, որ ընդեղ հանգստանալով լցնում են նրանց բյուջեն: Սկսենք նրանից, իբր էտ ինչ են ծախսում ընդեղ, որ բյուջե էլ լցնեն: Բա ասում էիք էս ազգը սոված ա ՞: Ուրեմն հակասում եք դուք ձեզ: Թուրքիայի բյուջեն լցնելը՝ որը երևալի կլինի, պետք է առնվազն ողջ ազգով գնանք, յուրաքանչյուրս ահավոր մեծ գումար ծախսենք, որ Թուրքիայի բյուջեի լցվելը երևա:

 

 

Եթե շարունակենք սենց հուզական մոտենալ էս հարցին, ապա ոչինչ չի ստացվի: Ավելի լավ ա մտածենք թե ոնց անենք, որ այնպիսի շահավետ տնտեսական համագործակից լինենք, որ կարևոր լինենք Թուրքիայի համար, էտ դեպքում շատ հարցեր ի շահ մեզ կլուծվի:

 

 

Խաչատրյան Ժոռա